Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի <<Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն

04.04.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի <<Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման << Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի>> թիվ 319-Ն 2-րդ կետ

ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. ապրիլի 4-ից մինչև ապրիլի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մայիսի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ք.Մարալիկ, Հր.Շահինյան փ., 6-րդ նրբ., շենք 5։ Տեղեկությունների համար զանգահարել 098-07-72-75 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ shirakmaralik1@gmail.com:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հր.Շահինյան փ., 6-րդ նրբ., շենք 5

Հեռ..` 077 408 308

Էլ. փոստ`