Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

05.04.2022

Հայտատու` <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի4-ի N319-Ն

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ).
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում 2022թվականի ապրիլի 4-ից մինչև ապրիլի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ, 10-րդ փող., 1/1 շենք:
Տեղեկությունների համար դիմել՝ 098839844, shorzha@schools.am:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ 10-րդ փողոց 1/1շենք

Հեռ..` +(374)98839844

Էլ. փոստ`