Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ Արարատի մարզի <<Մասիս համայնքի թիվ 4 մսուր /մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում հետևյալ թափուր աշխատատեղը համալրելու համար

05.04.2022

Հայտատու` Արարատի մարզի Մասիս համայնքի թիվ 4 մսուր /մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ. թիվ08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ Արարատի մարզի <<Մասիս համայնքի թիվ 4 մսուր /մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում հետևյալ թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մանկավարժ/ հոգեբանի 0.5 դրույքով թափուր աշխատատեղ:
Մանկավարժ/ հոգեբանի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի
25․ 03․2022թ №471-Ա/2 Հրամանի մշակված հարցաշարի : Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև 1/
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն /Ձև 4/
6. Մեկ լուսանկար ՝ 3 x 4 չափի
7.Այլ պետությունների քաղաքացիները ՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մանակցելու համար փաստաթղթերն ընդունվում են azdarar.am կայքում հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում 2022 թվականի ապրիլի 05-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ, ամեն օր ժամը 9.00-18.00-ը բացի շաբաթ ,կիրակի օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի՝
Մրցույթը տեղի կունենա մայիսի 5-ին ժամը 12.00-ին Արարատի մարզի Մասիս համայնքի թիվ 4 մսուր /մանկապարտեզ ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Արարատի մարզ, ք.Մասիս , Հանրապետության փող. 2/35
Էլ ․ հասցե՝ tiv4mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 098-260-900 հեռախոսահամարին:
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
05.04.2022թ

Հասցե` Արարատի մարզ, Մասիս համայնք, Հանրապետության փող. 2/35

Հեռ..` 0(236)4-20-32

Էլ. փոստ`