Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.04.2022

Հայտատու` ՀՀ ՇՄ «Քեթիի միջնակարգ դպրոց», «Փոքրաշենի միջնակարգ դպրոց» «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Քեթիի միջնակարգ դպրոց», «Փոքրաշենի միջնակարգ դպրոց» «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետև հաստատության) տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. ապրիլի 15-ից մայիսի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Քեթիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Քեթի, 5 փ, 5-րդ փակուղի շ 6:

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Գոհար Նուրիջանյանին
/հեռ/ 094-96-27-19
Էլ. հասցե՝ qeti@schools.am

Հասցե` ՀՀ ՇՄ Ախուրյան համայնք գ. Փոքրաշեն 1-ին փ. թիվ9

Հեռ..` 094-96-27-19

Էլ. փոստ`