Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի <<Հայրենյացի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

12.05.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի <<Հայրենյացի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4 N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Լեռնակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և ՀՀ Շիրակի մարզի «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1)դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. մայիսի 12-ից 2022թ. հունիսի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք Հայրենյաց բնակավայր 3-րդ փողոց, շենք 13:

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ՝ Գևորգ Մարտիրոսյան
/հեռ/ 093-33-60-89
Էլ. հասցե՝ hayrenyac1@mail.ru

Հասցե` |ՇՄ Արթիկ համայնք Հայրենյաց բնակավայր 3-րդ փողոց շենք 13

Հեռ..` 093-33-60-89

Էլ. փոստ`