Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.05.2022

Հայտատու` <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04,03,2010թ․-ի N319-Ն որոշում

<<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի
Կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են
1. ՀՀ քաղաքացիությունը
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը:
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին:
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերից, ՀՀ Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 24-ին ժամը 14:00, ՀՀ Արարատի մարզի Սիսի միջնակարգ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Սիս, Մասիսի 12:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093 965659, 093 419915 հեռախոսահամարներով:
Էլեկտրոնային հասցե՝ sis@schools.am

Հասցե` Արարատի մարզ գ.Սիս Մասիսի 12

Հեռ..` 093965659

Էլ. փոստ`