Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարութուն «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

18.05.2022

Հայտատու` «Անի Կայարանի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի, «Բագրավանի միջն. դպրոց» ՊՈԱԿ»-ի, «Անիպեմզայւի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության2010թ մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒ Ն
ՀՀ Շիրակի մարզի «Անի կայարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1 Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Բարձրագույն կրթությունը
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2 . Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը դրանց առկայության դեպքում:
5) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել միրցույթից առնվազն երեք օր առաջ),
6) Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 18.05.2022թ.-07.06.2022թ. ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի ոչ աշխատանքային օրերից:
Մրցութը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-ին, ժամը 14.00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնք գ․ Անիպեմզա, 1փ․ 1 նրբ․ 6 շենք :
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (հասցեն ՀՀ Շիրակի մարզի Անի համայնք գ․ Անիպեմզա, 1փ․ 1 նրբ․ 6 շենք) /հեռ.077-76-77-00/


ՀՀ Շիրակի մարզի «Անի կայարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդ:

Հասցե` Շիրակի մարզ, գ. Անիպեմզա

Հեռ..` +37477767700

Էլ. փոստ`