Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի ՙՁորաշենի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ - ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

02.06.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ՙՓոքր Սարիար միջնակարգ դպրոց՚, ՙԿաքավասարի տարրական դպրոց՚, ՙՁորաշենի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ - ների միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. - ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված կարգի

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կաքավասարի տարրական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ձորաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունիսի 2-ից 2022 թվականի հունիսի 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 7-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Ձորաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ.Ձորաշեն, 1-ին փողոց, 34 շենք
Տեղեկությունների համար դիմել խորհրդի քարտուղար Արթուր Ափրիկյանին։
Հեռ՝ 094 10 40 17
Էլ. հասցե՝ dzorashenidproc@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ.Ձորաշեն, 1-ին փողոց, 34 շենք

Հեռ..` 094104017

Էլ. փոստ`