Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.07.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի « Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Շիրակի մարզի «Շիրակավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հուլիսի 6-ից 8-ը ներառյալ և սեպտեմբերի 1-ից 16-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 3-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ, փողոց 1, շենք 12։
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Գրիգոր Պապոյանին։
Հեռ՝ 093 95-97-97
Էլ. հասցե՝ movsisyantatevik@gmail.com

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ, փողոց 1, շենք 12

Հեռ..` 093959797

Վեբ կայք` https://lanjik.schoolsite.am

Էլ. փոստ`