Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մանկապարտեզների թափուր հաստիքների վերաբերյալ

07.07.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ. թիվ 08-Ն կարգի 2-րդ մաս

Հայտարարվում է մրցույթ << ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակի / 0.75 դրույք/ թափուր տեղի համար։

Երաժշտության դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.

1․դիմում

2․ կրթության մասին փաստաթուղթ

3․անձը հաստատող փաստաթուղթ

4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/

5․ինքնակենսագրություն

6․ մեկ լուսանկար` 3x4 չափի

7․ այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8․ ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ

9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/

10․որակավորման տարակարգ/ առկայության դեպքում/:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 03.08.2022-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին` ժամը 15։30-ին , Սարդարապատ գյուղի մանկապարտեզում (հասցե` 9-րդ փողոց 5 շենք)։ Տեղեկությունների համար զանգահարել 094-76-00-01, 093-47-89-86:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237 2 31 15

Էլ. փոստ`