Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.07.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
05.07.2022թ
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
ՀՀ Արմավիրիր մարզի Արաքս համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ /ծածկագիր 2.1-4/

1) Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է աշխատակազմի քարտուղարին։
2) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատանքները.
3) կատարում է բաժնի գործունեության բնագավառում վարվող քաղաքականության մասով`
համայնքի ղեկավարի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման
մասով` աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները.
4) պատասխանատվություն է կրում օրենքների, համայնքի ղեկավարի որոշումների և
կարգադրությունների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ
կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, բաժնի առջև դրված խնդիրները և տրված
հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
5) կազմակերպում և վերահսկում է համայնքի մշակութային, նախադպրոցական և արտադպրոցական կրթության համայնքային կազմակերպությունների աշխատանքները.
6) կազմակերպում և վերահսկում է համայնքում մշակութային, սպորտային և
կրթական միջոցառումները, աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքներին.
7) համակարգում է հանրապետության, մշակութային, սպորտային և կրթական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
8) համակարգում է համայնքի երիտասարդության հետ տարվող աշխատանքները.
9) ապահովում է նախադպրոցական, արտադպրոցական, սպորտային հաստատություններում սահմանված չափորոշիչներին համապատասխան ծրագրերի իրականացումը.
10) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
11) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ավագանու նիստերի որոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
12) կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի այլ հանձնարարականներ:
13) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն
երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ
հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ:
• «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական
ակտերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
• անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու ունակություն
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ կամ Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում մրցութային հանձնաժողովին /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման համար ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի, վկայականի, աշխատանքային գրքույկի պատճեները բնօրինակի հետ միասին
• արական սեռի անձիք զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող վկայականի պատճենը իսկականի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 չափի
• Անձնագրի պատճենը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 22-ն է: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 5-ին ժամը 14:00-ին Արաքսի համայնքապետարանի շենքում: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան /գ. Գայ Խաչատրյան 1/ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն / հասցեն `ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ. 0237-2-07-70 , 0237 -2-76-49/:

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` +37494102827:

Էլ. փոստ`