Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ <<ԱՎՇԵՆԻ Մ. ԽԱՄՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

08.07.2022

Հայտատու` Ջամշլուի հիմնական դպրոցի, Սիփանի Ֆ. Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի և Ավշենի Մ. Խամոյանի անվան միջնակարգ դպրոցի միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագածոտնի մարզի Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոց
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Արագածոտնի մարզի Ջամշլուի հիմնական դպրոցի, Սիփանի Ֆ. Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի և Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոցի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Արագածոտնի մարզի «Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի «Ավշենի Մ. Խամոյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ, Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, գ. Ավշեն 1-ին փողոց, շենք 6 հասցեում
Տեղեկությունների համար դիմել՝
1.Էլմիրա Մարալչյան, հեռ 093232183,
2.Ալմաստ Հսոյան, հեռ. 098570445,
էլ հասցե avshen@schools.am

Հասցե` Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, գ. Ավշեն, 1-ին փողոց շենք 6

Հեռ..` 093232183, 098570445

Վեբ կայք` avshen.schoolsite.am

Էլ. փոստ`