Մրցույթի հայտարարություն
12.07.2022
Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ կառավարման խորհրդը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ.Բերդաշեն, 1-ին փողոց, 32 շենք
Տեղեկությունների համար դիմել խորհրդի քարտուղար Էմմա Բարսեղյանին։
Հեռ՝ 093 463175
Էլ. հասցե՝ berdashen@yahoo.com
Հասցե` ՀՀ ՇՄ Ամասիա համայնք, բնակավայր Բերդաշեն
Հեռ..` +37477518201
Էլ. փոստ`