Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ/ /ծածկագիր 3.1-14/

13.07.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ/
/ծածկագիր 3.1-14/
Առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) Գլխավոր մասնագետի հանձնարարությամբ կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
բ) մշակում է համայնքային նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի նախագծեր.
գ) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների իր լիազորությունների սահմաններում ցուցաբերում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների մատուցում կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ.
դ) հայտնաբերում է սոցիալապես խոցելի ընտանիքներին` ստացված դիմումների, ահազանգերի,
կամ անհրաժեշտության դեպքում կատարվող տնային այցելությունների միջոցով.
ե) ապահովում է համայնքապետարան դիմած բոլոր անձանց համար սոցիալական աջակցություն ստանալու համար հավասար պայմաններ և դիմած քաղաքացիներին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ.
զ) կատարում է սոցիալապես խոցելի ընտանիքի սոցիալական անձնագրի գրանցում և վարում.
է) քարտուղարի կամ գլխավոր մասնագետի հանձնարարությամբ աջակցում է զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, ինչպես նաև զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.
ը) վարում է ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան և կատարում է բազայում տվյալների փոփոխություն ըստ ստացված տեղեկատվության.
թ) օգնություն ստացող ընտանիքին տեղյակ է պահում օգնությունը տրամադրելու կամ դադարեցնելու (կասեցնելու), ինչպես նաև այդ ընտանիքի տվյալների փաստագրման ժամկետը լրանալու մասին, պարզաբանելով` նրա իրավունքները.
ժ) յուրաքանրչյուր դիմումի հիման վրա կազմում է գործ, կցելով անհարժեշտ փաստաթղթեր.
ժա) պահպանում է համայնքապետարան դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մասին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում
մասնակցում է քաղաքացիների (ընտանիքների) սոցիալհոգեբանական վերականգնողական
անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկում է սոցիալական
աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական
ծառայության տեսակը, դրանով ապահովում սոցիալական ծառայության համարժեքությունը
քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին.
ժգ) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնում է
հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը,
կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
ժդ) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.
ժե) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ որպես «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ համագործակցում է վերջինիս մասնակիցների հետ.
ժզ) մշակում է տեղական սոցիալական ծրագրերի նախագծերը.
Ժէ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և
նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է
ներկայացնում համայնքի ղեկավարին կամ քարտուղարին.
ժը) անհրաժեշտության դեպքում՝ քարտուղարի կամ գլխավոր մասնագետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման
մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ
միջոցառումներին.
ժթ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատ-
րաստում և քարտուղարին է ներկայացնում է առաջարկություններ, տեղեկանքներ,հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով
քննարկումը և արդյունքները ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ քարտուղարին.
իա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
իբ) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իգ) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրումը և տեղական ինքնակառավարման մարմինների` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը.
իդ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
իե)պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.
իզ)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.
իէ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ՀՀ Սահմանադրության, «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», ՀՀ կառավարության 24 հունվարի 2019 թվականի թիվ 50-Ն որոշման, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ) անհրաժեշտ տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Վերը նշված մրցույթը կկայանա 2022թ. օգոստոսի 23-ին ժամը 10:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. օգոստոսի 8-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022թ. օգոստոսի 8-ը մինչև ժամը 17:30-ն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենք, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենք, «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության 24 հունվարի 2019 թվականի թիվ 50-Ն որոշմում, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`