Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքապետարանի մարզադպրոց ՀՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

14.07.2022

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
ՀՀ տարաշքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.220 է. 02- Ն հրաման

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ <<Նոր Հաճընի համայնքապետարանի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Մարզադպրոցի տնօրենը՝
ա) իրականացնում Է մարզադպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումը.
բ) պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար.
գ) պատասխանատու է հաստատություն հաճախող սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
դ)լիազոր մարմին է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
ե) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
զ) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.
է)իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝
1) Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
2) բարձրագույն կրթություն.
3) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
4) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը.
5) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:


Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված
հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը
սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի
համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26 մարտի 2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթը կկայանա 26.08.2022թ. ժամը 11ºº-ին Նոր Հաճընի համայնքապետարանի շենքում /ՀՀ,Կոտայքի մարզ, Նոր Հաճընի համայնք, Տոռոզյան 7, հեռ. 0224 42550/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
• դիմում.
• մեկ լուսանկար` 3x4 չափսի.
• քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
• ինքնակենսագրություն.
• անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
• տեղեկանք` մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 17.00
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022 թվականի օգոստոս 16-ը ներառյալ:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 4-25-50

Էլ. փոստ`