Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԿ ԾՆՈՂԻՑ ՄՅՈՒՍԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.07.2022

Հայտատու` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 04.06.2020թ. № 523 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 21.07.2022թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ' Ծաոայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայություններ մատուցելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու համար սահմանված կարգով ստացված իրավասությունր հավաստող փաստաթուղթ:
Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճեն, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունր հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտր ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին' Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 9.09.2022թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 15.09.2022թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մատուցման պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060․713591

Էլ. փոստ`