Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմավիր համայնքի մանկապարտեզներում թափուր հաստիքների վերաբերյալ

27.07.2022

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ. թիվ 08-Ն կարգի 2-րդ մաս

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ »ՀՈԱԿ-ի հատուկ մանկավարժի` լոգոպեդի (0,5դրույք) թափուր տեղի համար ։

Հատուկ մանկավարժի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մանագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝

1․ դիմում

2․կրթության մասին փաստաթուղթ

3․ անձը հաստատող փաստաթուղթ

4․ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/

5․ ինքնակենսագրություն

6․ մեկ լուսանկար` 3/4 չափի

7․ այլ պետության քաղաքացիները` ՀՀ -ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։

8․ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ

9․ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/

10․ որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:



Փաստաթղթերի պատճենները պետք է ներայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից օգոստոսի 23-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10։00-ից 15։30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 25-ին` ժամը 10։00-ին, թիվ 4 մսուր-մանկապարտեզում (հասցե` Մաշտոցի 32):

Տեղեկատվությունների համար զանգահարել (0237)2-30-68:

Հասցե` Ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` +374 237 2 36 54

Վեբ կայք` armavircity.am

Էլ. փոստ`