Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարվում է մրցույթ «Հեքիաթ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակների 2,5 դրույքով, երաժշտական դաստիարակի 0,5դրույքով և մեթոդիստ /ուս․ գծով տնօրենի տեղակալի/ թափուր աշխատատեղերը համալրելու համար: Մեթոդիստի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով

04.08.2022

Հայտատու` Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17․02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ «Հեքիաթ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակների 2,5 դրույքով, երաժշտական դաստիարակի 0,5դրույքով և մեթոդիստ /ուս․ գծով տնօրենի տեղակալի/ թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մեթոդիստի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ /դիպլոմ/
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 03․08.2022թ-ից մինչև 30.08.2022թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ը՝ հետևյալ հասցեով Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայրի, :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին «Հեքիաթ » մանկապարտեզ ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք,Եղեգնավան բնակավայր,Խանջյան 12:
Էլեկտրոնային հասցե heqiathoak@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 098-24-14-23, հեռախոսահամարներով:
Տնօրեն `Լուսինե Սահակյան 08․09․2022թ.

Հասցե` Վեդի համայնքի, Եղեգնավան բնակավայր

Հեռ..` 098-24-14-23

Վեբ կայք` https://vedicity.am/

Էլ. փոստ`