Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Պաշտպանության նախարարության նախարարության քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

11.08.2022

Հայտատու` Պաշտպանության նախարարություն
,,ՙՔաղաքացիական ծառայության մասին՚,, ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N1 տարածքային ստորա¬բաժանման զորակոչի բաժանմունքի գործառնավարի (ծածկագիր` 26-33.8-Մ6-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկա¬նիշային ցուցակի 1-ից 5-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի գործառնավարի (ծածկագիր` 26-33.8-Մ6-5) թափուր պաշ¬տոնն զբա¬ղեցնելու համար հարցազրույցը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 19-ին ժամը 10:00-ին, Պաշտպանության նախարարու¬թյան վարչական համալիրում (հասցեն` ք.Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի 5):
Հարցազրույցի հրավիրելու մասին ծանուցումները վարկանիշային ցուցակում ընդգրկված թեկնածուները կստանան քաղաքացիական ծառայության միասնական տեղեկա¬տվական հարթակի միջոցով:
Հարցազրույցին թեկնածուի մասնակցության հաստատման վերջնաժամկետը թեկնածուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցման պահից հաշվարկվող 24-րդ ժամն է:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագիր կամ նույնականացման քարտ,
2) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական կամ համապա¬տասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը 111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է՝ ներառյալ եկամտահարակը։
Նշված պաշտոններին հավակնող անձը պետք է լինի պարտաճանաչ, հավասարա-կշռված, ունենա նախաձեռնո¬ղա¬¬կանություն և պատասխանատվության զգացում, ունենա համա¬¬կարգչից և տեխնիկական այլ միջոցներից օգտվելու ունակու¬թյուն:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջ¬ների` պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա-կերպման լիազորու¬թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվու¬թյունը ներառված է պաշտոնի անձնա¬գրում, որի Էլեկտրոնային տարբերակը կցված է https://cso.gov.am/ կայքէջում հրապա¬րակված հայտարարու¬թյանը:
Աշխատավայրի հասցեն է` ՀՀ, ք.Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 19ա:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-29-44-28 հեռախոսահամարով:


11․08․2022թ․

Հասցե` Ք. Երևան, Բագրևանդի 5

Հեռ..` +37410294428

Էլ. փոստ`