Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն թափուր հաստիքների վերաբերյալ

11.08.2022

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակի /0.75 դրույք/ և դաստիարակի /1.75 դրույք/ թափուր տեղի համար։
Երաժշտության դաստիարակի և դաստիարակի պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.
1․դիմում
2․կրթության մասին փաստաթուղթ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/
5․ինքնակենսագրություն
6․մեկ լուսանկար` 3x4 չափի
7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/
10․որակավորման տարակարգ/ առկայության դեպքում/:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 07.09.2022-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` ժամը 10։00-ին /դաստիարակ/ և 15:30-ին /երաժշտության դաստիարակ/ Սարդարապատ գյուղի մանկապարտեզում (հասցե` 9-րդ փողոց 5 շենք)։
Տեղեկությունների համար զանգահարել 094-76-00-01, 093-47-89-86:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`