Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

15.08.2022

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիրը՝ 94-1.6-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիրը՝ 94-1.6-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը հաստատող փաստաթուղթ):
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 19-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212.309 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
• Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510
(Հոդվածներ՝ 1-21, 25-51, 57-73, 88-111, 180-184),
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166596
(Հոդվածներ՝ 3, 5, 14-15,99-101, 109-111,144, 156, 163-164, 166-170, 174, 183),
«Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
(Հոդվածներ՝ 4-38),
«Հանրային ծառայության մասին » ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166838
(Հոդվածներ՝ 1-9, 15-19, 24, 28-34),
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139
(Հոդվածներ՝ 4-10, 12, 17-23, 34),
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166835
(Հոդվածներ՝ 2-10, 12-19, 21),
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154477
(Հոդվածներ՝ 3-8, 18-21),

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166230
(Հոդվածներ՝ 3-12, 14-17, 19-27, 29-31, 33, 35, 54-56, 59, 64),
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166249
(Հոդվածներ՝ 1-10,14,16,22-26,34-39,53,76,79,81,86,89),
Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=123346
(Հոդվածներ՝ 7,8.1, 9, 14-22),
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165211
(Հոդվածներ՝ 1-5,5.2,5.3, 6,10),
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140399
(Հոդվածներ՝ 1-10, 15-20, 24, 27),
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165071
(Հոդվածներ՝ 7,8,12-15,19-26, 31, 32),
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294
(Հոդվածներ՝ 1-10, 13,19-24, 27--39, 46, 53-56, 58, 66, 70),
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
( Էջեր՝ 19-37, 70-134, 152-170, 189-201, 235-251),

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012։
https://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ա.Ս Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան, Տիգրան Մեծ 2013։
https://fliphtml5.com/fumf/irey/

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին,հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7,Էլ. Հասցեն՝gegharquniq.andznakazm@mta.gov.am,հեռ.՝ 060650626:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ N 7

Հեռ..` 060650626

Էլ. փոստ`