Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածկագիր Փ Հ-3.2-11 / ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19.08.2022

Հայտատու` Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան
ՀԾ մասին 14-րդ հոդված 2-րդ մաս

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Քարտուղարության, անձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետի իրավունքներն ու պարտականությունները
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ/ ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ/ հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին.
դ/ իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր , զեկուցագրեր և այլ գրություններ.
ե/ մասնակցում ` համայնքի <<Զինապարտների գրանցամատյանի>> օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրասում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրից հաշվառումից հանվելու, աշխատանքից ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
զ/ իր իրավասության սահմններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
է/իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին.
ը/ իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապատրաստված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
ըա/ իրականացնում է համայնքի և համայնքապետարանի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային զորակոչի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության աշխատանքները.
ըբ/ իրականացնում է համայնքի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության, տարահանման և այլ պլանների մշակման աշխատանքները.
ըգ/ իրականացնում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման աշխատանքները.
ըդ/ մասնակցում զորահավաքային զորակոչի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման, համայնքում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, կազմավորումների ինչպես նաև համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ձևավորման աշխատանքներին.
ըե/ իրականացնում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ մարզի և համայնքի պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները` համագործակցելով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ.
ըզ/ համագործակցում է մարզպետարանի, հանրապետական լիազոր մարմինների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության աշխատանքները համակարգող տարածքային ստորաբաժանումների ինչպես նաև մարզի այլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
ըէ/ իրականացնում է համայնքի վարչական տարածքում գործող զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման ինչպես նաև նոր զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ներգրավման աշխատանքները.
ըը/ մարզի զորահավաքային մարմնի, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության հարցերը համակարգող ստորաբաժանումների հետ մասնակցում է խորհրդակցությունների, քննարկումների, շտաբային մարզումների, ուսումնավարժությունների.
ըթ/ իրականացնում է ռազմական դրության ժամանակ գործողության մեջ դրվող պլանների կազմման աշխատանքները (համայնքային և ներքին).
թ/ աշխատակազմի քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում համայնքի, համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքում գտնվող կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատակարգի փոխադրման, զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
թա/ իրականացնում է համայնքի, նախազորակոչային տարիքի և զինապարտ քաղաքացիների հաշվառում, համայնքապետարանի զինապարտ աշխատակիցների հաշվառում և ամրագրում.
թբ/ վերահսկում է համայնքային ենթակայության կազմակերպությունների նախազորակոչային տարիքի քաղաքացիների, համայնքի զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զինապարտ աշխատակիցների հաշվառման աշխատանքները.
թգ/ մասնակցում է զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման աշխատանքներին,
թդ/ մասնակցում է զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցման և տրանսպորտային միջոցների հավաքակայան կամ զորամասեր առաքելու գործընթացներին:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է
1) առնվազն միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, "Համայնքային ծառայության մասին", "Տեղական ինքնակառավարման մասին", "Նորմատիվ իրավական ակտերի մասին", "Զին.պարտության մասին", "Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին", "Ռազմական դրության մասին" Հայասատանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն..

Վերը նշված մրցույթը կկայանա 2022թ. սեպտեմբերի 23-ին ժամը 12:00
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Փարաքարի համայնքապետարանի շենքում /գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42, հեռ 023160042/:
Դիմող քաղաքացիները Փարաքարի համայնքապետարան / գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր, Աբովյան փ. 71/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09:00-18:00-ն: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022թ. սեպտեմբերի 8-ը մինչև ժամը 17:30-ն : :
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրության, "Համայնքային ծառայության մասին", "Տեղական ինքնակառավարման մասին", "Նորմատիվ իրավական ակտերի մասին", "Զին.պարտության մասին", "Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին", "Ռազմական դրության մասին" Հայասատանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ: :
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ /գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42, հեռ. 0231-6-0042/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր, Աբովյան փ.71/:

Հասցե` Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`