Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՓԱՄԲԱԿ ԿՈՄՈՒՆԱԼ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

09.09.2022

Հայտատու` Լոռու մարզ, Փամբակի համայնքապետարան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարի 26 մարտի 2020 թվականի թիվ 02-Ն հրաման

Վերոնշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) բարձրագույն կրթություն
բ) հանրային ծառայության առնվազն 5 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապասխան բնահավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները։
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն( ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
2. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
3. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
4. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ
5. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) մեկ լուսանկան 3x4 չափի
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
դ) ինքնակենսագրություն
ե) Անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճեները
զ) տեղեկանք մշտական բնակության վայրից
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Փամբակի համայնքապետարանում, ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ (գ. Փամբակ, 1փող. 23, հեռ. 077758863, կամ 093-256756)։
Մրցույթը կկայանա 2022թ-ի հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին` Փամբակի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն։

Հասցե` գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`