Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.6-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

12.09.2022

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն՝ Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.6-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 15-1-26.6-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ


• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 5, 89, 101- 116, 122-144,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 2-20)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 30-38,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 8-17, 48)
https://www.arlis.am/
"Միջազգային պայմանագրերի մասին" օրենք
(հոդվածներ 2-24)
https://www.arlis.am/
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 2-15)
https://www.arlis.am/
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 6-8)
https://www.arlis.am/
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212․309) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է անգլերեն լեզվի ազատ տիրապետում։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66

Հավելված N 31
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ.հունիսի 15-ի N 87-Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) արտաքին կապերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) (ծածկագիրը` 15-1-26.6-Մ2-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Գլխավոր մասնագետը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. իրականացնում է անտառային ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կառույցների հետ կապերի ընդլայնման աջակցության աշխատանքները.
2. իրականացնում է Կոմիտեում հանդիպումների և միջոցառումների արարողակարգի հետ կապված աշխատանքները.
3. իրականացնում է արտասահմանյան գործուղումների գործընթացի հետ կապված աշխատանքները.
4. իրականացնում է անտառային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակների ընդունելությունը.
5. իրականացնում է անտառային ոլորտում միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումները։

Իրավունքները`
• պահանջել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից, Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունից.
• մասնակցել շրջակա միջավայրի նախարարության և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին, պահանջել տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր.
• մասնակցել միջազգային համագործակցության շրջանակներում Կոմիտեի մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին.
• մասնակցել որպես Կոմիտեի ներկայացուցիչ անտառային ոլորտի խնդիրներին առնչվող քննարկումներին։

Պարտականությունները`
• ուսումնասիրել անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերը, Կոմիտեի ստորաբաժանումներից և աշխատակիցներից ստացված տեղեկատվությունն ու փաստաթղթերը.
• ուսումնասիրել և մշակել ստացված նյութերը՝ տեղեկանքները, փաստաթղթերը, կատարել փաստաթղթերի թարգմանություն (անգլերեն կամ ռուսերեն), ներկայացնել առաջարկություններ Բաժնի պետին, կազմել արձանագրություններ.
• վարել գործուղումների արարողակարգը, կատարել ստացված և առաքվող փաստաթղթերի թարգմանություն (անգլերեն կամ ռուսերեն), Բաժնի պետին ներկայացնել գործուղումների վերաբերյալ հաշվետվությունները.
• կատարել Կոմիտեի մտից և ելից թղթակցությունների և գրությունների թարգմանության աշխատանքները.
• Բաժնի պետին տրամադրել կարծիքների և համաձայնեցման ներկայացված իրավական ակտերի և այլ բնույթի փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ կարծիք.
• ուսումնասիրել անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի, անտառային ոլորտի միջազգային փորձը և ներդրումային ծրագրերը՝ Կոմիտեի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքները պատշաճ իրականացնելու համար.
• նախապատրաստել Բաժնի լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, Բաժնի գործառույթների, միջազգային ոլորտում Կոմիտեի գործունեության մասով տեղեկատվական բնույթի փաստաթղթեր և ներկայացնել Բաժնի պետին.
• կազմել և Բաժնի պետի ամփոփմանը ներկայացնել Բաժնի աշխատանքային ծրագիրը․
• կազմակերպում է անտառային ոլորտին առնչվող օտարերկրյա կազմակերպությունների հետ սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ։

3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերությունների) կամ հասարակության հետ կապերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Փաստաթղթերի նախապատրաստում
2. Ժամանակի կառավարում
3. Բանակցությունների վարում
4. Հասարակության հետ կապերի ապահովում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:


ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ



Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`