Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մանկապարտեզում թափուր հաստիքի վերաբերյալ

13.09.2022

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակի /0.75 դրույք/ թափուր տեղի համար։

Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.

1․դիմում

2․կրթության մասին փաստաթուղթ

3․անձը հաստատող փաստաթուղթ

4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/

5․ինքնակենսագրություն

6․մեկ լուսանկար` 3x4 չափի

7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ

9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/

10․որակավորման տարակարգ/ առկայության դեպքում/:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 11.10.2022-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` ժամը 10։00-ին Սարդարապատ գյուղի մանկապարտեզում (հասցե` 9-րդ փողոց 5 շենք)։

Տեղեկությունների համար զանգահարել 094-76-00-01, 093-47-89-86:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`