Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ հաշվապահի (ծածկագիրը` 15-1-26.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

13.09.2022

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ հաշվապահի (ծածկագիրը` 15-1-26.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ հաշվապահի (ծածկագիրը` 15-1-26.1-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 90-94, 122, 125, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 88- 93, 110- 120, 149-160,)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 9-20)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 11-12,17-22,34)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք,
(հոդվածներ 4-7)
https://www.arlis.am/
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք
(հոդվածներ 3-6, 22-29)
https://www.arlis.am/
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք
(հոդվածներ 6, 12-19,22-24, 31)
https://www.arlis.am/
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենք
(հոդվածներ 7-8, 12-15, 24)
https://www.arlis.am/
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենք
(հոդվածներ 4-18)
https://www.arlis.am/



ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ 163-171, 190-195,170,225)
https://www.arlis.am/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը (150․ 799) դրամ
ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66


Հավելված N 20
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ. հունիսի 15 -ի N 87-Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՀԱՇՎԱՊԱՀ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության (այսուհետ՝ Վարչություն) ավագ հաշվապահ (այսուհետ՝ Ավագ հաշվապահ) (ծածկագիրը` 15-1-26.1-Մ4-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Ավագ հաշվապահը անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետ-գլխավոր հաշվապահին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Ավագ հաշվապահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր տնտեսագետը կամ ավագ հաշվապահներից մեկը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. մասնակցնում է Կոմիտեի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին.
2. մասնակցում է Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության վերլուծությանը և գնահատմաը.
3. մասնակցում է Վարչության գործառույթներին վերաբերող իրավական ակտերի կիրառման գործընթացում թերությունների բացահայտման աշխատանքներին և դրանց վերացման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
4. մասնակցում է Կոմիտեի և Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եռամսյակային և տարեկան ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների կազմման և վերլուծության աշխատանքներին.
5. մասնակցում է սոց. փաթեթի շահառուների էլ. շտեմարանի վարման ընթացիկ և շարունակական համակարգման աշխատանքներին։



Իրավունքները`
1. Կոմիտեի ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
2. Կոմիտեի ստորաբաժանումներից և աշխատակիցներից պահանջել Օրենքով սահմանված կարգով կնքված և ստորագրված փաստաթղթերը, գործուղման վկայականները.
3. պահանջել սոց. փաթեթի շահառուներից և համապատասխան ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն.

Պարտականությունները`
1. ընդունել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերը, մշակել, ստուգել և տալ հաշվապահական ձևակերպում.
2. կատարել Կոմիտեի ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների, դրանց ամորտիզացիայի հաշվառումը, փաստաթղթավորումը, և հաշվապահական ձևակերպումները, ակտիվների և պարտավորությունների գույքագրման փաստաթղթերի կազմումը և ստուգումը.
3. նախապատրաստել հաշվապահական հաշվառմանը վերաբերող տեղեկանքների, ցուցանիշների վերաբերյալ գրություններ.
4. սահմանված ժամկետներում՝ Օրենքով սահմանված կարգով հաշվարկել Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների, ամենամյա, չօգտագործված արձակուրդների, հիվանդության և մայրության նպաստների, գործուղման գումարները, կազմել վճարային տեղեկագրերը.
5. կազմել հաշվետվություններ, նախապատրաստել տեղեկանքներ և ներկայացնել Վարչության պետ-գլխավոր հաշվապահին ին.
6. Վարչության պետ-գլխավոր հաշվապահին ներկայացնել առաջարկություն ֆինանսական բնույթի պարտականություններ և իրավունքներ նախատեսող իրավական ակտերի կիրառման գործընթացում թերությունների վերացման վերաբերյալ.
7. սահմանված կարգով աջակցել սոց. փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի շարունակական համակարգման աշխատանքները.
8. ֆինանսական և հաշվապահական հաշվետվություններ կազմելու և վերլուծություն կատարելու նպատակով հավաքագրել անհրաժեշտ տվյալներ։
3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
1 Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք
2 Ոլորտ Գործարարություն և վարչարարություն
3 Ենթաոլորտ Հաշվապահություն և հարկային գործ
կամ
1 Ուղղություն Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ
2 Ոլորտ Սոցիալական և վարքաբանական գիտություններ
3 Ենթաոլորտ Տնտեսագիտություն

3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Խնդրի լուծում
2. Հաշվետվությունների մշակում
3. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
4. Բարեվարքություն
5. Ֆինանսների և ռեսուրսների կառավարում


Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Ժամանակի կառավարում
2. Փաստաթղթերի նախապատրաստում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության համար:
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և մասնագիտական օժանդակության շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանակներում:
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն։


ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ

Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`