Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-26.3-Ղ42-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

14.09.2022

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-26.3-Ղ42-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բաժնի պետի (ծածկագիրը` 15-1-26.3-Ղ42-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 9 ՆՈԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Որոշումների կայացում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 90-94, 122, 125, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 10-12, 18-24,37- 38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ 85-95, 101-106,170,183-187)
https://www.arlis.am/
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 2-4,10-17,22-34)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.
(հոդվածներ՝ 2-8,10-13,20-22)
https://www.arlis.am/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
11 ՆՈԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք (256.623) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66

Հավելված N 26
Հաստատված է
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ. հունիսի 15-ի N 87-Ա հրամանով


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

1.Ընդհանուր դրույթներ
1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիրը` 15-1-26.3-Ղ4-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Բաժնի պետը անմիջական ենթակա և հաշվետու է Կոմիտեի նախագահին, անմիջական հաշվետու է Կոմիտեի գլխավոր քարտուղարին:
1.3. Ենթակա և հաշվետու պաշտոններ
Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի աշխատողը:
1.4. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը:
1.5. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129

2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1.ապահովում է Նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի, դրանց ստորագրման, հաշվառման և գրանցման աշխատանքները.
2.ապահովում է Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու իրականացման աշխատանքները.
3.ապահովում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, դրանցում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
4.ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ, բացառությամբ գլխավոր քարտուղարի, թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
5.ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործընթացների ժամկետների պահպանման աշխատանքները.
6.ապահովում է Կոմիտեի Նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, անձնական գործերի պահպանության և դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աշխատանքները.
7.ապահովում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
8.ապահովում է Կոմիտեի աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման և ծանուցումների հետ կապված աշխատանքները.
9.ապահովում է Նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
10. ապահովում է հսկողություն աշխատանքային ներքին կանոնների պահպանման նկատմամբ.
11.անձնակազմի կառավարման հարցերով ապահովում է մեթոդական օժանդակության տրամադրումը Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությանը.
12.ապահովում է Կոմիտեի հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները.
13.ապահովում է Կոմիտեում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման գործընթացը.
14.ապահովում է Կոմիտեում բարեվարքության հետ կապված աշխատանքների իրականացումը․
15. ապահովում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները։
Իրավունքները`
• ներքին կարգապահական կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներից պահանջնել բացատրություններ.
• հայտարարատու պաշտոնատար անձանցից ստանալ համապատասխան տեղեկատվություն.
• օրենքով սահմանված կարգով աշխատակիցներից պահանջել փաստաթղթերի ամբողջական փաթեթը, այլ պետական մարմիններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ (հանձնել) քաղաքացիական ծառայողի անձնական գործը.
• համապատասխան ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
• կոմիտեի ստորաբաժանումներից պահանջել հաջորդ տարվա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը.
• գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
• քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու և պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից գլխավոր քարտուղարից ստանալ տեղեկատվություն, քննարկել փոփոխությունները ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաև ստորաբաժանումների աշխատակիցներից ստանալ պաշտոնի գնահատման և դասակարգման հարցարանի լրացված տարբերակը.
• անհրաժեշտության դեպքում դիմորդներից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր մրցույթին մասնակցությունը ապահովելու նպատակով.
• ստորաբաժանումներից պահանջել մասնագիտական ուղղվածությամբ հարցաշարեր.
• քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել վերապատրաստման կարիքների գնահատման թերթիկներ, քաղաքացիական ծառայողի և անմիջական ղեկավարի անհամաձայնության դեպքում անցկացնել քննարկում.
• քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) հիմքերի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողներից պահանջել դիմումներ.
• պահանջել կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից աշխատանքային ծրագրերի նախագծերը օրենքով սահմանված ժամկետներում ամփոփելու նպատակով.
• պահանջել կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների գնահատված կատարողականները.
• բարեվարքության հարցերով կամակերպչից պահանջել ներկայացնել առաջարկություն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ.
• պահանջել մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
Պարտականությունները`
• ստուգել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով նախապատրաստված փաստաթղթերի և սահմանված պահանջների համապատասխանությունը.
• ստուգել քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, ընդհանուր համակարգում տեղակայման գործընթացում նախապատրաստված փաստաթղթերի և սահմանված պահանջների համապատասխանությունը.
• ստուգել քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև գործուղումների ձևակերպմանն առնչվող նախապատրաստված փաստաթղթերի նախագծերի համապատասխանությունը սահմանված պահանջներին.
• հետևել յուրաքանչյուր նոր աշխատակցին համակարգից օգտվողի անունի տրամադրման, իսկ պաշտոնից ազատման դեպքում՝ կասեցման աշխատանքի կատարմանը.
• գլխավոր քարտուղարի հաստատմանը ներկայացնել Բաժնի աշխատանքային ծրագիրը.
• գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրել և ամփոփել Կոմիտեի քաղաքացիական ծառայողների աշխատանքային ծրագրերը և կատարողականի գնահատման ակտերը.
• հետևել բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտման գործընթացին.
• պրակտիկանտների հետ հարցազրույցի միջոցով՝ վերլուծել և գնահատել ուսանողների պրակտիկան Կոմիտեում անցկացնելու արդյունավետությունը.
ստուգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով առկա քաղաքացիական ծառայության, Կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի թափուր պաշտոնի համալրման, արձակուրդի տրամադրման և ծառայողական գործուղմանն առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, սահմանված ժամկետում կազմակերպել մրցույթները.
• հետևել քաղաքացիական ծառայության միասնական տեղեկատվական հարթակում Կոմիտեի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների վարման, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին.
• ստուգել Կոմիտեի գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատողների աշխատանքային ծրագրերի կազմման և հաստատման գործընթացը.
• ուսումնասիրել և ամփոփել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և պաշտոնների անձնագրերի վերաբերյալ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները և նպատակահարմարության դեպքում տալ համապատասխան ընթացք.
• ամփոփել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը.
• ամփոփել ուշացումների և բացակայությունների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերը, բացակա աշխատակիցների տվյալների հաշվառման, հաճախելիության ցուցակների կազմման և Գլխավոր քարտուղարին ներկայացվող տեղեկատվությունը.
• ուսումնասիրել և ամփոփել Կոմիտեում իրականացվող բարեվարքության հարցերի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը.
• ստուգել Կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողների քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հիմքերը.
• ստուգել Կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձանց մասին լիազոր մարմին ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը և ժամկետների պահպանումը.
• պահպանել անձնական գործում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.
• հետևել հրամանների հաշվառման և արխիվացման աշխատանքների կատարմանը.
• հաջորդ տարվա արձակուրդների տրամադրման ժամանակացույցի մասին հրամանի նախագիծը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը ներկայացնել գլխավոր քարտուղարի հաստատմանը.
• փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման.
• ուսումնասիրել քաղաքացիների կողմից ներկայացրած փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը և տալ եզրակացություն, հսկել մրցութային հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը.
• ստուգել հարցաշարերի համապատասխանությունը գործող իրավական ակտերին և հետևել դրանց առկայությանը մրցութային ծրագրում.
• վերլուծել և ամփոփել կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքները և արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնել Կոմիտեի գլխավոր քարտուղարին.
• ստուգել կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) մասին իրավական ակտի և տեղեկատվական հարթակում անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը.
• ստուգել փաստաթղթաշարժի էլեկտրոնային կառավարման համակարգում Կոմիտեում առկա պաշտոնների, աշխատակիցների և նրանց աշխատանքային ծրագրերի առկայությունը.
• ամփոփել և Կոմիտեի ղեկավարի համաձայնեցմանն ուղարկել Կոմիտեի տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը.
• ամփոփել և կոմիտեի գլխավոր քարտուղարի գնահատմանը ներկայացնել իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների կատարողականները.
• որպես պրակտիկայի ղեկավար, բնութագրել և ստորագրել ուսանողների օրագրերը.
• քաղաքացիական ծառայողների բարեվարքության հարցերով վերապատրաստման ծրագրերը և բարեվարքության պլանների նախագծերը ներկայացնել գլխավոր քարտուղարին։

3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Աշխատակազմի կառավարում
2. Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
3. Որոշումների կայացում
4. Ծրագրերի կառավարում
5. Խնդրի լուծում
6. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1.Բանակցությունների վարում
2.Կոնֆլիկտների կառավարում
3.Բողոքների բավարարում
4.Ժամանակի կառավարում
5.Փաստաթղթերի նախապատրաստում
6.Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ

Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`