Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը` 15-1-26.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին

14.09.2022

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն

Հայտարարություն Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը` 15-1-26.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին մրցույթ անցկացնելու մասին


ՄՐՑՈՒՅԹԻ ՏԵՍԱԿ Արտաքին

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1.դիմում(առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:

Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիրը` 15-1-26.3-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝
https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Անտառային կոմիտե (հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129) Անձնակազմի կառավարման բաժին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ․
ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022թ․

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ 11:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
Ք․Երևան, Տերյան 89:

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

• « Խնդրի լուծում»

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՀՀ Սահմանադրություն
(հոդվածներ՝ 2-8, 90-94, 122, 125, 164)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ` 10-12, 18-24,37- 38)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 1-17, 31-53)
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
(հոդվածներ 85-95, 101-106,170,183-187)
https://www.arlis.am/
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ՝ 2-4,10-17,22-34)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք.
(հոդվածներ՝ 2-8,10-13,20-22)
https://www.arlis.am/

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան . Տեքստային խմբագրիչներ, §1.2,Տեքստային խմբագրիչներ, §1.5,1. Տեքստային խմբագրիչներ, §1.3,Համակարգչային հմտություններ, §2.2,2. Համակարգչային հմտություններ, §2.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2,6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ․, էջ 74 ,էջ 94 , էջ 245, էջ 246,էջ 247, 248, էջ 250, Հղումը http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ, գլուխ 13, էջ 90-94, էջ 98, էջ 105,գլուխ 14, էջ 108- 122,գլուխ 22, էջ 147
Հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ․ ժ․ 10:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ

Անտառային կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
Երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212.309) դրամ

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
m_badalyan64@mail.ru
ՀԱՍՑԵ
ք. Երևան, Արմենակյան 129
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
010/65-09-66


Հավելված N 27
Հաստատված է

Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի
2022 թ. հունիսի 15-ի N 87-Ա հրամանով

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

1.Ընդհանուր դրույթներ

1.1. Պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Անտառային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ՝ Բաժին) բարեվարքության հարցերով կազմակերպիչ (այսուհետ՝ Բարեվարքության հարցերով կազմակերպիչ) (ծածկագիր` 15-1-26.3-Մ2-1)
1.2. Ենթակա և հաշվետու է
Բարեվարքության հարցերով կազմակերպիչը անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:
1.3. Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բարեվարքության հարցերով կազմակերպչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի պետը:
1.4. Աշխատավայրը
Հայաստան, ք.Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Ա.Արմենակյան 129
2.Պաշտոնի բնութագիր
2.1. Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները
1. Իրականացնում է քաղաքացիական ծառայողներին անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում, շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկության ներկայացնում.
2. իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.
3. համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով իրականացնում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
4. իրականացնում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակումը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը.
5. իրականացնում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն.
6. իրականացնում է Կոմիտեի աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման և ծանուցումների հետ կապված աշխատանքները.
7. իրականացնում է կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները.
8. յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար իրականացնում է արձակուրդի տրամադրման ժամանակացույցի նախապատրաստական աշխատանքները.
9. իրականացնում է քաղաքացիական ծառայողների անվանացանկի վարման, պաշտոնների անձնագրերի կազմման (փոփոխման) աշխատանքները.
10. իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
11. իրականացնում է Կոմիտեում փորձագետ ներգրավելու նպատակով հայտարարությունների նախապատրաստական և հարցազրույցների վարման աշխատանքները.
12. իրականացնում է Կոմիտեի հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները.
13. իրականացնում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկան Կոմիտեում անցկացնելու կազմակերպման գործընթացը.
14. իրականացնում է անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակության տրամադրման աշխատանքներ՝ Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությանը։
15. Իրականացնում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
16. իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
17. իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման, դրանցում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
18. իրականացնում է Կոմիտեի Նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, անձնական գործերի պահպանության և դրանցում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աշխատանքները.
19. իրականացնում է հսկողություն աշխատանքային ներքին կանոնների պահպանման նկատմամբ.
20. իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները


Իրավունքները`
• անձնական գործերի վարման և լիազոր մարմին հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալների ներկայացման գործառույթների իրականացման շրջանակներում պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն.
• տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպել առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
• օրենքով սահմանված կարգով աշխատակիցներից պահանջել փաստաթղթերի ամբողջական փաթեթը, այլ պետական մարմիններից, ստանալ (հանձնել) քաղաքացիական ծառայողի անձնական գործը.
• համապատասխան ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն
• կոմիտեի ստորաբաժանումներից պահանջել հաջորդ տարվա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը.
• քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու և պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից պահանջել տեղեկատվություն, ինչպես նաև պաշտոնի գնահատման և դասակարգման հարցարանի լրացված տարբերակը.
• ստորաբաժանումներից պահանջել մասնագիտական ուղվածությամբ հարցաշարեր.
• քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) հիմքերի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողներից պահանջել դիմում.
• պահանջել կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից աշխատանքային ծրագրերի նախագծերը օրենքով սահմանված ժամկետներում ամփոփելու նպատակով.
• յուրաքանչյուր կիսամյակի ավարտին պահանջել կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների գնահատված կատարողականները.
• պրակտիկանտներին վերաբաշխել համապատասխան ստորաբաժանումների միջև․
• ներկայացնել առաջարկություն Բաժնի պետին շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
Պարտականությունները`
• քաղաքացիական ծառայողների բարեվարքության հարցերով վերապատրաստման ծրագրերը ներկայացնել Գլխավոր քարտուղարին.
• բացահայտել բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքները և մշակել վերապատրաստման ծրագրերը.
• մշակել քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը.
• վերլուծել և ամփոփել քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերը և տրամադրել եզրակացություն Բաժնի պետին.
• նախապատրաստել և հրապարակել քաղաքացիական ծառայության թափուր (այդ թվում նաև ժամանակավոր թափուր) պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարությունը.
• հավաքել և ամփոփել վերապատրաստման կարիքների գնահատման թերթիկները, կազմել վերապատրաստման կարիքների գնահատման վերաբերյալ ծրագրերը և ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակ.
• նախապատրաստել և Բաժնի պետին ներկայացնել Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթը.
• պահպանել Կոմիտեում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործընթացների ժամկետները.
• Բաժնի պետին ներկայացնել Կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները.
• տրամադրել և կասեցնել (Mulberry) փաստաթղթաշրժանառության էլեկտրոնային կառավարման համակարգում աշխատողներին օգտվողի անուն և գաղտնաբառ աշխատանքները.
• մշակել Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային և հարցազրույցի փուլի հարցաշարերը.
• վարել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը.
• սահմանված կարգով և ժամկետներում վարել և պահպանել Կոմիտեի աշխատակիցների անձնական գործերը.
• կազմել նոր անձնական գործ, պահպանել անձնական գործում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաև ծանոթացնել անձնակազմի յուրաքանչյուր աշխատակցին իր անձնական գործին.
• հաշվառել և արխիվացնել վավերացված հրամանները, ինչպես նաև կատարել վավերացված հրամանների տեղայնացում՝ անհրաժեշտության դեպքում շրջաբերականի տեսքով.
• ամփոփել և հաջորդ տարվա արձակուրդների տրամադրման ժամանակացույցի մասին հրամանի նախագիծը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը ներկայացնել հաստատման.
• ուսումնասիրել և վերլուծել հարցարանները, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստել պաշտոնների նկարագրությունների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերը.
• մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դիմումներն ու պահանջվող ամբողջական փաթեթները ընդունել և ամփոփել.
• մրցութային հարցաշարերը մուտքագրել մրցութային ծրագիր.
• հավաքագրել և ամբողջականացնել քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալները, մուտքագրել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ.
• ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, սահմանված ժամկետներում և կարգով նախապատրաստել համապատասխան իրավական ակտերի նախագծերը և մուտքագրել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ.
• նախապատրաստել կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) մասին իրավական ակտի նախագիծը և անհրաժեշտ տեղեկատվությունը մուտքագրել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ.
• Կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները լիազոր մարմին ներկայացնելիս նախապատրաստել պահանջվող ամբողջական տեղեկատվություն և պահպանել ժամկետները.
• ստուգել փաստաթղթաշարժի էլեկտրոնային կառավարման համակարգում Կոմիտեում առկա պաշտոնների, աշխատակիցների և նրանց աշխատանքային ծրագրերի ամբողջականությունը, առկայությունը և ներկայացնել Բաժնի պետին.
• ամփոփել և Կոմիտեի ղեկավարի համաձայնեցմանն ուղարկել Կոմիտեի տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը.
• հավաքագրել, ամփոփել քաղաքացիական ծառայողների կատարողականները, ինչպես նաև ամփոփ գնահատականները ներկայացնել Բաժնի պետին․
• հետևել աշխատակիցների հաճախելիությանը, ներքին կանոնների պահպանմանը.
• սահմանված կարգով հաշվարկել Կոմիտեի աշխատողների աշխատանքային ստաժը.
• Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր։
• ուսումնասիրել Բաժնի գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը։
3.Պաշտոնին ներկայացվող պահանջներ
3.1. Կրթություն, որակավորման աստիճանը
Բարձրագույն կրթություն
3.2. Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.3. Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձառություն
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
3.4. Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ`
1. Ծրագրերի մշակում
2. Խնդրի լուծում
3. Հաշվետվությունների մշակում
4. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
5. Բարեվարքություն
Ընտրանքային կոմպետենցիաներ`
1. Կոնֆլիկտների կառավարում
2. Բողոքների բավարարում
3. Ժամանակի կառավարում
4. Փաստաթղթերի նախապատրաստում
5. Տեղեկատավական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն

4.Կազմակերպական շրջանակ
4.1. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։
4.2. Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:
4.3. Գործունեության ազդեցությունը
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։
4.4. Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:
4.5. Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Թեստային առաջադրանքի ձևերը Հարցը կամ խնդիրը Օրինակ
1. Ճիշտ պատասխանի ընտրություն Նշեք ճիշտ պատասխանը Ո՞վ է հաստատում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
Ա. «ՀՀ վարչապետը»
Բ. «Տեսչական մարմնի ղեկավարը»
Գ. «ՀՀ կառավարությունը»
Դ. «Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը»:
2. Այլընտրանքային ընտրություն Պատասխանեք «Այո» կամ «Ոչ» Ճիշտ է արդյո՞ք, որ իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:
Պատասխան՝
«Այո»
«Ոչ»
3. Համապատաս-խանության որոշում Դասավորեք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի բառերին համապատասխան աջ սյունակի հայերեն համարժեքները:
1. Պրեզենտացիա
2. Մենեջմենթ
3. Տոտալիտարիզմ
4. Լիբերալիզմ
Ա. Շնորհանդես
Բ. Ազատականություն
Գ. Ամբողջատիրություն
Դ. Կառավարում

Պատասխան՝
1) 1-Ա, 2-Բ, 3-Դ, 4-Գ
2) 1-Դ, 2-Ա, 3-Գ,4-Բ
3) 1-Ա, 2-Դ, 3-Գ, 4-Բ
4) 1-Բ, 2-Գ, 3-Դ, 4-Ա
4. Հաջորդակա-նության որոշում Դասավորեք ճիշտ հերթականությամբ Դասավորեք շաբաթվա օրերը ճիշտ հերթականությամբ՝
Ա. կիրակի
Բ. երեքշաբթի
Գ. շաբաթ
Դ. երկուշաբթի
Պատասխան՝
1) Ա, Բ, Գ, Դ
2) Դ, Բ, Գ, Ա
3) Գ, Դ, Ա, Բ

Հասցե` ք. Երևան,Արմենակյան-129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`