Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<< Հայաստանի Հանրապետության Վայով ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ >> ՀՈԱԿ-ի մեթոդիստի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ

23.09.2022

Հայտատու` Եղեգնաձորի համայնքապետարան
ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 17․02․2022 թվականի թիվ 08-Ն հրամանի

ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ
ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական
գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0,5 դրույք , 130000 ( դրամ ) պաշտոնային
դրույքաչափով ։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական
գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում
նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2
( երկու ) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին :

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ
փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 20–ից մինչև հոկտեմբերի 18 -ը ներառյալ ամեն օր ժամը 10:00- 16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից , Գլաձոր բնակավայր 33 փողոց ,2-րդ փակ.,շ.2 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի: ։
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա հոկտեմբերի 21 -ին ժամը 1300 –ին , իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո ՝15:30 – ին, Գլաձոր բնակավայր 33 փողոց ,2-րդ փակ.շ.2 հասցեում։
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179 ։

Հասցե` Վայոց ձորի մարզ ,եղեգնաձոր համանքի գլաձոր բնակավայր 33 փողոց , 2 փակուղի 2 շենք

Հեռ..` 093690179

Էլ. փոստ`