Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ

03.10.2022

Հայտատու` Ալավերդու համայնքապետարան
ՀՀ ԿՍԳ նախարարի փետրվարի 17 2022 թիվ համար 08-Ն որոշում

«Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝դաստիարակներ` 1 և 0,25 դրույքով,երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար) ՝ 0․75 դրույքով։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում ,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2022 թվականի նոյեմբերի 01֊ին, ժամը 11։00-ին, ք․ Ալավերդի, Թբիլիսյան խճուղի 5/2 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 03֊ից մինչև հոկտեմբերի 28֊ը ներառյալ, ամեն օր ժամը 08։30-17։30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am և https://www.alaverdi.am/ կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 95 233 543 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8/1

Հեռ..` +37425324100

Վեբ կայք` alaverdi.am

Էլ. փոստ`