Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06.10.2022

Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակ (0.75 դրույք ) թափուր տեղի համար:

Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի :

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝

դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում )
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար ՝ 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստթղթեր ( դրանց առկայության դեպքում )
որակավորման տարակարգ (առկայության դեպքում ) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից նոյեմբերի 3-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, թիվ 10 մսուր-մանկապարտեզում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 29):

Տեղեկությունների համար զանգահարել 2-32-38 կամ 077-62-00-04 հեռախոսահամարներով:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`