Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.10.2022

Հայտատու` ՀՀ ՇՄ «Ծաղկուտի միջնակարգ դպրոց», «Գառնառիճի միջնակարգ դպրոց» «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց», «Գառնառիճի միջնակարգ դպրոց» «Ծաղկուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետև հաստատության) տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. հոկտեմբերի 11-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Շաղիկ 3-րդ փողոց 1-ին փակուղի 11 շենք:

Տեղեկությունների համար զանգահարել հեռ/094-00-12-03 հեռախոսհամարով
Էլ. հասցե՝ shaghikidproc@mail.ru

Հասցե` ՇՄ Ամասիա համյանք գյուղ Շաղիկ փողոց 3 շենք 11

Հեռ..` +37494001203

Էլ. փոստ`