Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դիլիջանի թիվ 2 հիմն․դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հայտարարություն

11.10.2022

Հայտատու` ,,Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի4-իN319-Ն

Մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ2 հիմն դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ 17.10-ից մինչև 04.11ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ. 21.11-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի137:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 055749474 էլ. փոստ՝ dproc2.dilijan@mail.ru:

Հասցե` ք.Դիլիջան, Կալինինի137

Հեռ..` 055749474

Էլ. փոստ`