Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

19.10.2022

Հայտատու` <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի4-ի N319-Ն

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոցում
2022թ. հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 8 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00 –ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը12:00-ին,«ՀՀ Գեղարքունիքի
Մարզի Աղբերք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝Գեղարքունիքի մարզ, գ.Աղբերք, փ. 3, շ. 15: Տեղեկությունների համար դիմել՝Արմինե Գուրգենի Շուշանյանին / 077120655, armine.shushanyan@mail.ru/ Գրետա Վարդգեսի Կիրակոսյանին /094390069, greta.kirakosyan.60@mail.ru/,

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Աղբերք 3-րդ փողոց 15 շենք

Հեռ..` +(374)77120655

Էլ. փոստ`