Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

21.10.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի՝ <<Ալվարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Աղվորիկի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի պահանջներին համաձայն ՀՀ Շիրակի մարզի՝ <<Ալվարի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Աղվորիկի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ ՀՀ Շիրակի մարզի <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է
1/դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2/Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3/հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/տվյալ հաստատության զարգացման ծրագիրըթղթային ևէլեկտրոնային տարբերակներով
5/ ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 21-ից, նոյեմբերի 10-ը ներառյալ,ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թ.-ի նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի <<Արդենիսի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Արդենիս, 4-րդ փողոց, 2 շենք:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Ա. Մանուկյանին: Հեռ.098055040

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գ. Արդենիս , 4-րդ փ., 2շ.

Հեռ..` 098 05-50-40

Էլ. փոստ`