Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

|Բուժաշխատողների շարունակակական մասնագիտական զարգացման հավաստագրման թեստավորում

24.10.2022

Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1369-Ն որոշում

|Բուժաշխատողների շարունակակական մասնագիտական զարգացման հավաստագրման թեստավորում

Հավաստագրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը ս/թ նոյեմբերի 22-ից մեկնարկում է բուժաշխատողների թեստավորման գործընթացը, որը տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (ք. Երևան, Ռուբինյանց 29/3, հեռ. +374 98117874):
Թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 49/4) ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի լուսապատճենը.
2) դիմում՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1369-Ն որոշման հավելվածի ձևի, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ դիմումի ձև.
3) ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունների փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի (դիպլոմներ) լուսապատճենները, իսկ միջին բուժաշխատողների դեպքում` միջին մասնագիտական (նախնական արհեստագործական) կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի (դիպլոմներ) լուսապատճենները.
4) մասնագիտական գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
5) ՇՄԶ կրեդիտների ստացման փաստը հաստատող փաստաթղթերի իսկությունը հավաստող տեղեկանքի լուսապատճենը:
Փաստաթղթերը կարող են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն (հասցե` ք. Երևան, Կոմիտաս 49/4) ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային հասցեն` testing@nih.am) կամ փոստով կամ առձեռն։
Առաջինը կանցկացվի միջին բուժաշխատողների թեստավորումը` ս/թ նոյեմբերի 22-ին ժամը 11:00-ին, որին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. նոյեմբերի 21-ը, ժամը 13.00-ն: Թեստային առաջադրանքները կազմված են «Հիվանդի ընդհանուր խնամք», «Քույրական գործ», «Քույրական գործը թերապիայում» բնագավառներից:
Թեստավորման մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ` գաղտնաբառի (PIN/PUK կոդ) առկայությամբ` համակարգ մուտք գործելու նպատակով:
Թեստավորման անցկացման հետագա ժամկետները և բնագավառները կհրապարակվեն ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջերում:

Հասցե` ք. Երևան, Ռուբինյանց 29/3

Հեռ..` +374 98117874

Վեբ կայք` www.nih.am

Էլ. փոստ`