Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Հայաստանի Հարապետության Կոտայքի մարզիՆոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի մրցույթի հայտարարություն

26.10.2022

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
ՀՀԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի N08-Ն որոշում

«Հայաստանի Հարապետության Կոտայքի մարզիՆոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի /1 հաստիքային միավոր/ և լոգոպեդի 0,5 հաստիքային միավոր թափուր տեղերի համալրման համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 25․03․2022թ․ N 471- Ա/2 հրամանով հաստատված թեստավորման և հարցազրույցի հարցաշարերի համաձայն։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3×4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ․ հոկտեմբերի 26–ից մինչև նոյեմբերի 22–ը ներառյալ, ամեն աշխատանքային օր, ժամը՝ 10․00-ից մինչև 17-00:
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում՝ Նոր Գեղի, Աղբյուրակի 30 հասցեում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093 25 44 32 հեռախոսահամարով։

Հասցե` Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի,, Աղբյուրակի 30

Հեռ..` +374 93254432

Էլ. փոստ`