ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
28.10.2022
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1.25 դրույք) թափուր տեղի համար:
Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի`
դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար` 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները` զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
որակավորման տարակարգ (առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2022թ նոյեմբերի 28-ը ներառյալ` ամեն օր` ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մեթոդիստի մրցույթը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 15:00-ին Լուկաշին գյուղի մանկապարտեզում (հասցե` Հ. Ավետիսյան 42):
Տեղեկությունների համար զանգահարել` 093-30-59-49:
Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32
Հեռ..` 0237-2-36-54
Էլ. փոստ`