Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի<<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

03.11.2022

Հայտատու` Ներքին Հանդի հիմնական դպրոց
2010թ-ի մարտի 4-ի N319-Ն

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզի<<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ
ուսումնական հաստատության անվանումը

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2.1 կետի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի<<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ -ի
(ուսումնական հաստատության անվանումը)

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզի<<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ -ում
(ուսումնական հաստատության անվանումը)

2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին,

ՀՀ Սյունիքի մարզի<<Ներքին Հանդի հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ում ,

Կապան համայնք գյուղ Ներքին Հանդ
(ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը)

Տեղեկությունների համար դիմել ___հեռ. 093350870, 093759893,

nerqinhand@schools.am___________________________________________

(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)»:

Հասցե` գյուղ Ներքին Հանդ

Հեռ..` 093350870, 093759893

Էլ. փոստ`