Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

07.11.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր
պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝
պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության
(նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի
միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Մարմաշենի միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
կառավարման միացյալ մարմինը՝ խորհուրդը, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի
մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետև հաստատության)
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու
պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) Ոսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման
քարտի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային
տարբերակներով,
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ում 2022 թ. նոյեմբերի 7-ից 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև
ժամը 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝
տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 1400-ին, ՀՀ Շիրակի
մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ,
Ախուրյան համայնք, գ. Հովունի, 1 փ., 9 շենք:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանին։
Հեռ․՝ 055 85 83 07
Էլ. հասցե՝ arturnajaryanadviser@gmail.com

Հասցե` Շիրակի մարզ, Ախուրյան, գ. Հովունի 1փ. 9շ,

Հեռ..` 098501507

Էլ. փոստ`