Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

07.11.2022

Հայտատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 2022 թ. N539-Ն որոշում


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Տնօրենը`
Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով՝ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ երեխաների իրավունքի և շահերի պաշտպանության կամ խնամքի ծառայությունների կազմակերպման կամ սոցիալական աշխատանքի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում (ձևը կցվում է)
2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է)
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով` ժամը 10:00-ից մինչև 12:00-ն և 14:00-ից մինչև 16:00-ն:
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի շենքում (հասցե՝ Երևան, Կարապետ Ուլնեցու 68), իսկ հարցազրույցի փուլը՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարական տուն 3 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

• ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 9, 10, 21, 23, 27, 34, 61, 67, 88, 116, 120, 123, 124, 146, 148, 157, 170
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 5, 17, 18, 20, 29, 30, 31, 74, 89, 92, 105, 108, 110, 115, 120, 121, 126, 137, 138, 139, 143, 146, 149, 152, 154, 155, 164, 169, 175, 178, 184, 185, 186, 187, 195, 209, 219, 227, 239, 247, 250
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
• Ընտանեկան օրենսգիրք. հոդվածներ՝ 12, 18, 22, 44, 53, 56, 58, 60, 61, 63, 64, 68, 72, 75, 109, 112, 113, 137․1
• «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7, 8, 17, 19, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 32, 33
• «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 7, 8, 9, 10, 11
• «Գնումների մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 5, 11, 13, 17, 20, 22, 26, 32, 36, 37, 39, 40, 41
• «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 24, 25
• «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 11, 24, 27
• «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 7, 8, 10, 11, 14, 15, 16
• ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 1 հավելված
• ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշման N 1 հավելված
• ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման հավելված


Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

• ՀՀ Սահմանադրություն
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք
• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
• Ընտանեկան օրենսգիրք
• «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք
• «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք
• «Գնումների մասին» ՀՀ օրենք
• «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
• «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
• «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
• ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 1 հավելված։
• ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշման N 1 հավելված։
• ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման հավելված։
• «Բարեվարքություն» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

• «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 12:00-ն պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝
1) լինի առավելագույնը 20 էջ,
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը,
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 28-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 299 614 (երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ 010-58-37-51 հեռախոսահամարով կամ hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով:


Հասցե` Կառավարական տուն 3

Հեռ..` 010 58 37 51

Վեբ կայք` www.mlsa.am

Էլ. փոստ`