Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Տանձատափի հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

11.11.2022

Հայտատու` Տանձատափի հիմնական դպրոց
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի «Տանձատափի հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն «Ս.Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոց», «Սվարանցի միջնակարգ դպրոց» և «Տանձատափի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիլ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդը, հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնայինտարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են « Տանձատափի հիմնական դպրոց » ՊՈԱԿ –ում 2022 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 15.30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 13:00-ին «Տանձատափի հիմնական դպրոց » ՊՈԱԿ –ում: Հասցե՝ Սյունիքի մարզ հ. Տաթև. բն. Տանձատափ, փ.2, շ.21
Տեղեկությունների համար դիմել ՝ խորհրդի կողմից լիազորված անդամ Արմենուհի Վարդազարյանին: Հեռ. (077 55- 25- 44), էլ. հասցե tandzatap@schools.am:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ Տաթև համայք գ.Տանձատափ

Հեռ..` 077860526

Էլ. փոստ`