Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի «Նորապատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (2.24 դրույք) թափուր տեղի համար։

11.11.2022

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի Նորապատի մանկապարտեզ ՀՈԱԿ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի «Նորապատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (2.24 դրույք) թափուր տեղի համար։

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
 Դիմում (ձև 1)
 Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ)
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
 Ինքնակենսագրություն (ձև 4)
 Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի
 Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
 Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
 Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022թ․ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Նորապատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Նորապատ բնակավայր, 9-րդ փողոց, 38 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել 077-33-43-53։

Հասցե` գ Նորապատ

Հեռ..` 077334353,

Էլ. փոստ`