Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

11.11.2022

Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
ՊՈԱԿ-ների մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս, 16-րդ հոդված

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
ՀՈԱԿ-Ի տնօրենը՝
ա) իրականացնում Է ՀՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը.
բ) պատասխանատու է կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
գ)լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
դ) կազմում է ՀՈԱԿ-ի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
ե)իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2)կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.
4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված
հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը
սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք կեղծ են, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Մրցույթը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 16:00-ին Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում /ք. Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք 5-րդ հարկ/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
• դիմում.
• նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),
• մեկ լուսանկար` 3x4 չափսի.
• քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
• ինքնակենսագրություն.
• անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
• տեղեկանք` մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-17:00-ը Հրազդանի համայնքապետարանի շենքում / ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք 5-րդ հարկ, հեռախոս՝ 060-70-40-60/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ:

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հասցե` ք․ Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-60

Էլ. փոստ`