Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն

14.11.2022

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ.-ի փետրվարի 17-ի 08-Նհրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի <<Արևիկ>> մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի, պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2(երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն կրթության և գիտության նախարարի 2011 թվականիապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով(զուտ աշխատավարձը՝ 48425 (քառասունութ հազար չորս հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ)։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 09-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գետափ բնակավայր 19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ Ն 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին ժամը 13։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝16։00-ին,Գետափ բնակավայր19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։

Տեղեկությունների համար զանգահարել +374 77602617
Տնօրեն՝ Վարսիկ Աբրահամյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ arevik-mankapartez5@mail.ru

Հասցե` 19 փողոց,5 փակուղի, 4 շենք

Հեռ..` 077602617

Էլ. փոստ`