Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ-մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի թափուր պաշտոնի համար։ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ

15.11.2022

Հայտատու` Կապան համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ N 08Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն»
ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար.
1 Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստ՝ տնօրենի ուսումնական գծով
տեղակալ՝ 1 դրույք
Մրցույթի համար անհրաժեշտ են ներկայացնել հետևյալ փաստատթղթերը
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2022թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10 30-ին ք.Կապան Բաղաբերդ 11 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09 00-ից մինչև 1730-ը , բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2022թ․ դեկտեմբերի 12 –ը, ժամը 17 30-ը:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, kapan.am կայքերում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978

Տեղեկությունների համար զանգահարել՝ 0285․4․38․41, 077 81․64․84 հեռախոսահամարին:












Ձև-1
Նախադպրոցական ուսումնական հաստատության
(նշվում է հաստատության լրիվ անվանումը)
__________________________________________________________________
թափուր պաշտոնի մրցույթին
մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն
պարոն/տիկին________________________________-ին
________________________________.ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը
_________________________________________
(դիմողի հաշվառման վայրը)
______________________________________
(դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.
______________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` _______________________________
օրը, ամիսը, տարին, վայրը

ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով նախադպրոցական ուսումնական հաստատության թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից
Քաղաքացիությունը _____________________________
Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________
Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ
(ընդգծել)___________________
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել եմ ` այո, ոչ
(ընդգծել)__________________
Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել) ___________________
ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի թիվ 1030-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________
Համակարգչային գրագիտությունը____________________________________________ __________________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող`______________________________ «______» _______________20__ թ.








Ձև 4
1. Աշխատանքային գործունեությունը /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/
2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճանը,կրթության վկայագրերը /դիպլոմներ, հավաստագրեր,վկայականներ /
3. Կոչումները
4. Որակավորման տարակարգ
5. Հրատարակած հոդվածներ
6.Լեզուների իմացություն
7. Համակարգչային իմացություն
8. Այլ Տվյալներ









Հասցե` ք․Կապան Բաղաբերդ 11

Հեռ..` 37494702001

Վեբ կայք` kapan.am

Էլ. փոստ`