Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի Ե.Չարենցի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

16.11.2022

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափի Ե.Չարենցի անվան միջն.դպրոց
ՀՀ կառավվարության 2010թ-իմարտի 4-ի N319նորոշման

Մրցույթ` ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի Ե.Չարենցի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի Ե.Չարենցի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Երնջատափի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2022 թ.Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափի միջնակարգ դպրոցում, հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Երնջատափ 13 փողոց 32/1 շենք:
Տեղեկությունների համար՝ հեռ.՝ 093277959, 043880883, էլ. փոստ՝ Yernjatap@schools.am:

Հասցե` Հ Հ Արագածոտնի մարզի գ․Երնջատափ13փ. 32/1:

Հեռ..` 093277959, 043880883

Էլ. փոստ`