Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար

17.11.2022

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի մ/դ կոլոգիալ կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319-Ն որոշում

<<ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են <<ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ- ում 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00 -ից մինչև ժամը 15.00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային`տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15.00-ին:
ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում՝ հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ գ. Գեղանիստ 21/1:
Տեղեկությունների համար դիմել՝ հեռախոս 093-43-42-82
Էլ. հասցե՝ geghanist@schools.am

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գեղանիստ 21/1

Հեռ..` 094813008

Էլ. փոստ`