Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում թափուր հաստիքներ

17.11.2022

Հայտատու` <<Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ԿԳՄՍ նախարարի 2022թվականի փետրվարի 17-ի N 08-Ն հրաման

ՀՀ Վայոց Ձոր մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 2մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5(հինգ) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 93300 (իննսուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 17–ից մինչև դեկտեմբերի 14-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00- 16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13
հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա դեկեմբերի 21-ին ժամը 1300 –ին , իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 1530 – ին, ք.Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։

Հասցե` ք.Եղեգնաձոր Կոմիտաս 13

Հեռ..` 0281-2-40-27

Վեբ կայք` yeghegnadzor.am

Էլ. փոստ`