Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.11.2022

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, 2022 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում /ք. Աշտարակ, Պ. Պռոշյան-14/:
Տեղեկությունների համար դիմել՝ 099302381, 094444021, gayane061097@mail.ru:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ,Պռոշյան 14

Հեռ..` 0232-3-38-18

Էլ. փոստ`